Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը․ Փաշինյան

06.02.2025, 12:54
Նա նշել է, որ իր համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները շատ կարևոր են և իր քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա
Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի ժամանակ։ 

«Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում», – նշել է Փաշինյանը։ 

Նրա խոսքով, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ։

«Բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ», – նշել է Փաշինյանը։