ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքնարգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը ստեղծում է ծանր հումանիտար իրավիճակ, Twitter-ում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս պահին չափազանց կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել երթևեկությունը»,- հայտարարել է դիվանագետը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում