575.37
6.62
485.18
+27
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ ներկայացուցիչը նշել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման ուշացման պատճառները

20:35
26 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԵՄ–ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ուշացումը պայմանավորված է եվրոպական առանձին երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներով։ Այս մասին երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։

«ԵՄ որոշ երկրներ նշում են, որ ՀՀ քաղաքացիների հետ կապված հարցեր կան, օրինակ նրանց, ովքեր փնտրում են ապաստան կամ խախտել են այդ երկրում բնակվելու ժամկետը։ Այս` առաջին հայացքից չնչին խնդիրներն ազդում են վիզային ռեժիմի դյուրացման հարցում այդ երկրի վարած քաղաքականության վրա», – ասաց նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ վիզաների ազատականացման գործընթացի ձգձգման այլ պատճառներ չկան, առավել ևս` աշխարհաքաղաքական` ԵՏՄ–ում Հայաստանի անդամակցության համատեքստում։

«Դա ներառված է ԵՄ անդամ երկրների լիազորությունների շրջանակում։ Առկա բոլոր հարցերը կարող են լուծվել բանակցությունների և երկխոսության միջոցով», – ասաց նա։

ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն իր հերթին նշեց, որ ՀՀ–ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված աշխատանքները կսկսվեն եվրոպական երկրների հետ երկխոսության և բանակցությունների ակտիվ փուլի մեկնարկով։

«ՀՀ կառավարությունը, մասնավորապես ԱԳՆ–ն և Միգրացիոն ծառայությունը միակողմանի արդեն ձեռնարկել են քայլեր այդ երկխոսության զարգացման համար, և մենք ակնկալում ենք նման մոտեցում նաև ԵՄ–ի կողմից», – ասաց Ադոնցը։

Նրա խոսքով, Հայաստանն ու ԵՄ–ն պետք է գտնեն հարցի լուծման ընդհանուր մեխանիզմներ` հիմնվելով փոխադարձ հետաքրքրությունների վրա։

Ինչպես նշեց Ադոնցը, ՀՀ ԱԳՆ–ն 2018թ.–ից խորհրդակցություններ է անցկացնում եվրոպական երկրների մայրաքաղաքներում` վիզային ռեժիմի ազատականացման շուրջ նախատեսվող հարցերի ընդունման հետ կապված խնդիրները պարզելու համար։

«Մենք արդեն այցելել ենք 10 եվրոպական մայրաքաղաք, հերթում Վարշավան է։ Ձգտում ենք գնահատել ազատականացման գործընթացից ակնկալվող սպասումները, առկա բոլոր դժվարությունները ու գտնել խնդիրների լուծման ուղիները», – նշեց նա։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
16:07
27 Հուլիսի 2020
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն հայ–ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն հայ–ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին