ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ Միջերկրական ծովում անօրինական գործունեության պատճառով և սպառնում է ներդնել նոր սահմանափակումներ Անկարայի դեմ։
Загружается новость ... "Лево"
Այս մասին նշվում է ուրբաթ Բրյուսելում տարածված ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Այսօր Խորհուրդը որոշեց մեկ տարով` մինչև 2021թ.–ի նոյեմբերի 12–ը, երկարաձգել սահմանափակող միջոցառումների առկա ռեժիմն` ի պատասխան Թուրքիայի անօրինական գործունեության, որը վերաբերում է Արևելյան Միջերկրածովում նավթահորերի հորատմանը», – նշվում է հայտարարության մեջ։
«Այդ պատճառով ԵՄ–ն կպահպանի իր ունակությունը` ներդնել նպատակային սահմանափակող միջոցառումներ այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արևելյան Միջերկրածովում ապօրինի հորատման համար կամ մասնակցում են այդ գործընթացին», – նշվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։
Խորհուրդը հիշեցրել է, որ այս պահին Թուրքիայի գործով սև ցուցակում ներառված է 2 անձ։–0–