ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը ինքնիշխան ընտրություն է, սակայն արժե կշռել դրական և բացասական կողմերը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը ինքնիշխան ընտրություն է, սակայն արժե կշռել դրական և բացասական կողմերը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Իհարկե, Հայաստանի լեգիտիմ ղեկավարության ինքնիշխան որոշումն է սկսել որևէ միջազգային կառույցի միանալու գործընթաց։ Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռելը, հավանաբար, ևս Հայաստանի կառավարության, ղեկավարության, այն մարդկանց պարտականությունն է ով զբաղվում է տնտեսական բլոկի հետ»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարող է ԵՄ անդամ դառնալ միայն այն դեպքում, եթե ժողովուրդը հանրաքվեով հավանություն տա այս նախաձեռնությանը։
Հունվարի 9–ին ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։