ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները կայցելեն Լաչինի միջանցք (ՖՈՏՈ)

21.06.2023, 13:57
ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները կայցելեն Լաչինի միջանցք. ՖՈՏՈ
ԵՄ և ԵԽ ներկայացուցիչները կայցելեն Լաչինի միջանցք (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կմեկնեն Լաչինի միջանցք, հայտնում է ԵՄ դիտորդական առաքելությունը Twitter-ում։

Ռիտերը և Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Լուազոյին և նրա պատվիրակությանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մերձակա օդանավակայանում։

Եվրոպացի պաշտոնյաները ԵՄ առաքելության դիտորդների ուղեկցությամբ կուղևորվեն դեպի Լաչինի միջանցք։

Հունիսի 15-ին առավոտյան Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ռուս խաղապահների ներկայությամբ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել է բարձրացված դրոշով տեսանյութ։ Դրանից հետո ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով։–0–