ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում (ՎԻԴԵՈ)
04.11.2022,
14:29
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ԱԳ նախարարին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներինմ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:–0–