Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
18.02.2023,
21:09
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման սկզբում:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն ապահովել կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: Կողմերը կրկին իրենց ուշադրությունը կենտրոնացրել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ երկխոսության միջոցով»,- ասել է Բլինքենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին», ինչպես ինքնուրույն, այնպես էլ եվրոպացի գործընկերների օգնությամբ։ -0-
Загружается новость ... "Лево"