Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
21:10
23 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքի աշխատանքն առևտրային երթևեկության համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար՝ ընդգծելով, որ հումանիտար ճգնաժամի ռիսկը (կապված Լաչինի միջանցքի փակման հետ)խաթարում է. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները»,- ասվում է հայտարարության մեջ։
Բլինքենը նաև կոչ է արել Ալիևին ակտիվացնել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների շրջանակում և մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման հարցով:-0-
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ