ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ թույլ չտալու համար քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կազմակերպված լսումների ժամանակ Բլինքենին խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։
«Դրանով ես չափազանց ակտիվ եմ զբաղվում, այդ թվում` Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ անգամ խոսել եմ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, որպեսզի առաջին հերթին համոզվեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման, բայց նաև փորձեմ առաջ տանել և պահպանել երկարատև քաղաքական կարգավորումը», – նշել է ԱՄՆ պետքարտուղարն` ավելացնելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։–0–