Բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ․ Աղաջանյան
26.07.2022,
13:15
Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում
ԵՐԵՎԱՆ , 26 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բանակցություններ են ընթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացման շուրջ։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ։
«Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև», - հայտարարել է նա։
Աղաջանյանը չհայտնեց հանդիպման անցկացման հստակ ժամկետները։-0-