Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
15:59
12 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի, ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«33–ը պաշտոնականացված թիվն է, ինչ վերաբերում է չպաշտոնակացվածի մասին, մենք խոսել ենք և շարունակում ենք խոսել հավելյալ 80 դեպքերի մասին։ Ընդ որում այդ 80 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ենք տվել միջազգային կառույցներին։ Սա մեզ համար ոչ թե վերացական թիվ է, այլ 80 թվի ներքո կա յուրաքանչյուր դեպքի և միջադեպի նկարագրություն, ինչը ստուգելի է», – ասաց Սահակյանը։
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ