Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
23:11
09 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։
«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։-0-
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար