Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)

05.05.2023, 15:19
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի, ուրբաթ Թուրքիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում», – ասել է Սիմոնյանը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, առանց նախնական ծանուցման և առանց բացատրության, արգելել է իր օդային տարածքի օգտագործումը FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի համար։

ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նման դիրքորոշումը կապված է նախորդ շաբաթ Երևանի կենտրոնում «Նեմեսիս» գործողության (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ հատուցման ակցիա) մասնակիցների հուշարձանի բացման հետ։ Հուշահամալիրի վրա փորագրված են ազգային արժանապատվության ասպետների անունները, ովքեր վրեժխնդիր են եղել 1,5 միլիոն հայերի մահվան համար։–0–