Այն հանգամանքը, որ Սյունիքում ավելի մեծ պրոբլեմներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ․ Քոչարյան
17.02.2025,
14:00
Եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա, ասաց Քոչարյանը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այն հանգամանքը, որ Սյունիքում ավելի մեծ պրոբլեմներ մենք չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։
Այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը, որ չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություններ:
«Եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա։ Եվ Հայաստանի իշխանությունը կասեր՝ դե ի՞նչ անենք, հո չենք կռվելու այդ սարերի համար, հիմա պատերազմի վախը իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքը փոխվել, այո, կարող է»,-ասաց նա: