ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։
Նրա նկատմամբ պատիժը, որը նախատեսում էր 6 ամիս 12 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի:
Ըստ դատարանի վճռի, կնշականվի փորձաշրջան: Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Ըստ դատավճռի՝ Առուշանյանը չի կարողանա ղեկավարել Գորիս համայնքը։
Նշենք, որ ՀՔԾ-ն հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողԸստ դատավճռի՝ Առուշանյանը, սակայն, ազատ արձակվելով՝ չի կարողանա ղեկավարել Գորիս համայնքը։ի կաշառք տալը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։
Սույն
գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր
ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին
կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ
պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով
2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և
վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն
գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման
միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր»
մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և
ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:-0-