582.25
6.44
493.18
+14
Եղանակը Երևանում
Հայ

Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում Փաշինյանի ռեյտինգի վրա. մեդիափորձագետը`հավանական հրաժարականների մասին (ՎԻԴԵՈ)

21:40
25 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության և ԿԳՄՍ նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի վրա։ Այս մասին հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում։

Загружается новость ... "Лево"

«Թորոսյանն այն պաշտոնյաներից է, ում գործունեությունն ամենից շատն է ազդում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի վրա։ Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանի համար ռեյտինգն ամենակարևոր բանն է աշխարհում, նա փորձելու է ինչ–որ ձևով նվազեցնել Արսեն Թորոսյանի ներկայությունը հանրային դաշտում», – ասաց նա։

Քոչարյանի խոսքով, այն, որ Արսեն Թորոսյանը ջնջում է իր էջերը սոցիալական ցանցերում, վկայում է այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ իր և Փաշինյանի հարաբերություններում։

«Ամեն դեպքում դա շատ անպատասխանատու բան է, երբ նախարարն իր էջը ջնջում է, որտեղ բավականին շատ տվյալներ կային և′ կորոնավիրուսի, և′ նախարարության այլ միջոցառումների հետ կապված», – ասաց նա։

Մեդիափորձագետը նաև նշեց, որ նախարարի էջն ակտիվորեն գովազդվում էր Facebook–ում։

Загружается новость ... "Право"

«Իմ կարծիքով, բյուջեից տասնյակ հազարավոր դրամներ էին ծախսվում էջի առաջխաղացման համար։ Եթե պետական փողերը ծախսվում էին էջի առաջախաղացման վրա, ի՞նչ իրավունք ուներ Թորոսյանը դեակտիվացնել այդ էջը», – հարցադրում է անում Քոչարյանը։

Նա նշեց նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բացասական ազդեցությունն` ընդգծելով, որ ի տարբերություն Թորոսյանի, Փաշինյանը երբեք պրետենզիաներ չի ներկայացնի նրան, քանի որ Հարությունյանը Փաշինյանի ամենամոտ աջակիցն է։

«Ամենաթույլ օղակներից մեկը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, որը չի տիրապետում իր ոլորտին և անհասկանալի է, թե ընդհանրապես այդ մարդն ինչ է անում այդ պաշտոնում։ Այսինքն, շատ հավանական է նրա հրաժարականը», – նշեց մեդիափորձագետը։

Նա նաև ավելացրեց, որ Փաշինյանը կարող է աշխատանքից ազատել նաև այն մարդկանց, ովքեր, ամեն դեպքում, աշխատում են իր հետ, բայց հներից են, և այդ աստիճան հավատարմություն, ինչպես ցուցադրում են Արայիկ Հարությունյանը կամ Սուրեն Պապիկյանը, իրենք չեն ցուցադրում։–0– 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:27
27 Հոկտեմբերի 2020
Պոմպեոն կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել
Պոմպեոն կոչ է արել Փաշինյանին ու Ալիևին ԼՂ հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել
18:03
27 Հոկտեմբերի 2020
Ալեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին` Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունից հետո
Ալեն Սիմոնյանը բացատրել է, թե որ դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին
01:00
27 Հոկտեմբերի 2020
Թրամփ․ հայերը կռվում են, ինչպես դժոխքում․ ԶԼՄ-ները նախագահի հայտարարությունը որակել են որպես կանխակալ վերաբերմունք Երևանի օգտին
Թրամփ․ հայերը կռվում են, ինչպես դժոխքում․ ԶԼՄ-ները նախագահի հայտարարությունը որակել են որպես կանխակալ վերաբերմունք Երևանի օգտին
17:34
26 Հոկտեմբերի 2020
Թուրքիայի տեղափոխած ահաբեկիչները դուրս են գալիս վերահսկողությունից և շուտով վտանգավոր խնդիր կդառնան Ադրբեջանի համար.պատմաբան
Թուրքիայի տեղափոխած ահաբեկիչները դուրս են գալիս վերահսկողությունից և շուտով վտանգավոր խնդիր կդառնան Ադրբեջանի համար
11:53
26 Հոկտեմբերի 2020
Մոսկվան կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին չխթանել ռազմական սցենարը ԼՂ հակամարտության գոտում. Լավրով
Մոսկվան կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին չխթանել ռազմական սցենարը ԼՂ հակամարտության գոտում. Լավրով
00:46
26 Հոկտեմբերի 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 26-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
23:37
25 Հոկտեմբերի 2020
ՀՀ ԱԳ նախարարը և կոնգրեսականները համակարծիք են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ
23:18
25 Հոկտեմբերի 2020
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը․ Դոնալդ Թրամփ
17:59
25 Հոկտեմբերի 2020
ԵՄ դիվանագիտության ղեկավարը դատապարտել է Էրդողանի խոսքերը Մակրոնի «հոգեկան խանգարումների» մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավարը դատապարտել է Էրդողանի խոսքերը Մակրոնի «հոգեկան խանգարումների» մասին
10:52
25 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (ՎԻԴԵՈ)
ՊՆ-ն տեսանույ է հրապարակել, որում բացահայտվում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական կեղծիքը․ ՎԻԴԵՈ
01:15
25 Հոկտեմբերի 2020
Էրդողանը հայտարարել է Եվրոպայի` մոտեցող ավարտի մասին
Էրդողանը հայտարարել է Եվրոպայի` մոտեցող վերջի մասին
21:15
24 Հոկտեմբերի 2020
Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի. Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից
Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման» կարիք ունի. Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից