637.23
7.08
521.55
+28
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Փաշինյանին. ի՞նչ են քննարկել (ՎԻԴԵՈ)

17:13
25 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»: 

Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և պարոն վարչապետ շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:

Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք:

Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ:

Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ
20:30
04 Մայիսի 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար
14:39
27 Ապրիլի 2021
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը (ՖՈՏՈ)
Ալիևը «Սոսիների պուրակու՞մ» է. ՀՀ–ում մեկնաբանել են Ադրբեջանի նախագահի սկանդալային լուսանկարը.ՖՈՏՈ
14:58
26 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Կրեմլը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
10:15
25 Ապրիլի 2021
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
00:50
25 Ապրիլի 2021
Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո թուրք գործիչը կոչ է արել փակել «Ինջիրլիք» ամերիկյան ավիաբազան
14:20
24 Ապրիլի 2021
ԵԽ փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի փոխնախագահը կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
00:22
24 Ապրիլի 2021
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg
17:49
23 Ապրիլի 2021
Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին
Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ–ի հնարավոր պլաններին