ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 5–ին Գրանադայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չի կայանա, հաղորդում է
Ինտերֆաքսը։
Նշենք, որ հանդիպմանը պետք է մասնակցեին նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, Բաքուն հրաժարվում է բանակցություններից, պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը, որպեսզի Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Գրանադա, թե՞ կչեղարկի այցը։–0–