ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում։
Ինչպես
Facebook–յան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ոտիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:
«Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու», – գրել է Սաղաթելյանը։
Ինչպես
Telegram–ի իր ալիքում հայտնել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ:
«Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը», – նշել է Բաբայանը:–0–