431.27
5.71
396.02
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ

17:16
12 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանը ուռճացնում է միջանցքի գաղափարը՝ բարձրաձայնելով ուժի կիրառման սպառնալիքների մասին»,- ընդգծել է փոխվարչապետը:

Փոխվարչապետը շեշտել է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով:

«Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակել է Գրիգորյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
12:48
16 Փետրվարի 2023
Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. ԱԳ նախարար
Միրզոյան այսօր հայտարարեց, որ որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները
14:16
15 Փետրվարի 2023
Ունենք համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյան
Միրզոյանն Անկարայում հայտարարել է, որ կա համաձայնություն Թուրքիայի հետ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը
13:24
15 Փետրվարի 2023
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
Անկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը
22:19
14 Փետրվարի 2023
Միրզոյանը վաղը մեկնում է Թուրքիա, կհանդիպի Չավուշօղլուի հետ
Միրզոյանը վաղը մեկնում է Թուրքիա
22:44
11 Փետրվարի 2023
Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար (ՖՈՏՈ)
Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար. ՖՈՏՈ
13:04
11 Փետրվարի 2023
Հայաստանն օգնություն է ուղարկել Թուրքիա. սահմանը հատվել է առաջին անգամ 1993 թվականից ի վեր (ՎԻԴԵՈ)
Հայ-թուրքական սահմանը հատվում է առաջին անգամ 1993թ.-ից հետո, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Թուրքիային. ՎԻԴԵՈ
15:52
10 Փետրվարի 2023
Միրզոյանը զանգահարել է Լավրովին
Միրզոյանը զանգահարել է Լավրովին, ի՞նչ են քննարկել
16:43
09 Փետրվարի 2023
Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստան- Ադրբեջան սահմանին. դեսպան
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանը դեմ չէ ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստան- Ադրբեջան սահմանին