ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից արված ցանկացած դրական քայլի երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քաթարցի գործընկեր Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ բանակցություններից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Загружается новость ...
"Право"
«Ադրբեջանը կողմ է (Հայաստանի հետ) հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում միջազգային իրավունքի նորմերի հիման վրա...։ Չափազանց կարևոր է որքան հնարավոր է շուտ սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը և լուծել այդ հարցերը։ Ադրբեջանն ուշադիր հետևում է գործընթացներին այդ ուղղությամբ։ Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ հակառակ կողմի ցանկացած դրական քայլ կընդունենք համարժեք, և մեր կողմից կձեռնարկվեն դրական քայլեր», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովը նշել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված` Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների, մասնավորապես` հաղորդակցությունների բացման պայմանավորվածության կատարման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, միայն այդ դեպքում հնարավոր է «նորմալ, հարևանական հարաբերությունների» զարգացում երկու երկրների միջև և տարածաշրջանում հանդարտ, կանխատեսելի իրավիճակի ապահովում։–0–