Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան

21.06.2023, 14:58
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանը հունիսի 17-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

«Հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։

Այս տարվա հունիսի սկզբին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը հասել են փոխըմբռնման Երասխ–Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպմանն ուղղված կոնկրետի քայլերի իրականացման հարցում։–0–