Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն Հայաստանի հետ՝ ձգտելով վերահսկել անկլավներն ու «Զանգեզուրի միջանցքը»․ Իսկանդարյան
05.02.2024,
15:16
Սահմանադրության կամ օրհներգի փոփոխության նման սիմվոլիկ ժեստերն այստեղ չեն օգնի, ասում է Իսկանդարյանը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ չարժե առաջիկայում սպասել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում։
«Ադրբեջանը չի ցանկանում ֆիքսել ստատուս–քվոն և կարգավորել հարաբերությունները։ Բաքվում կարծում են, որ կարող են ավելի շատ բանի հասնել, կարող են ստիպել Հայաստանին գնալ լրացուցիչ զիջումների», – Իսկանդարյանի խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։
Նրա խոսքով, հիմնական պահանջներն իրական քաղաքականության ոլորտում են։
«Ադրբեջանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել գյուղ–անկլավները, «Զանգեզուրի միջանցքը», ուզում է իրենով անել Հայաստանի այն տարածքը, որն արդեն զբաղեցրել է սահմանամերձ հակամարտությունների ընթացքում։ Սահմանադրության կամ օրհներգի փոփոխության նման սիմվոլիկ ժեստերն այստեղ չեն օգնի», – ասում է Իսկանդարյանը։–0–