Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին

05.10.2023, 14:37
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի դատարանը 4 ամսով կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը։

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հաղորդվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ԱԳ նախկին ղեկավար, Արցախի նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանի, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանավորման մասին։ Մանուկյանը։ Արցախի ղեկավարության ձերբակալված ներկայացուցիչների թվում են նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։–0–