ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմիզն ու Փյարվիզ Շահբազովն Անկարայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Թուրքիայից Նախիջևան բնական գազի մատակարարման մասին, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Загружается новость ... "Лево"
«Թուրքիա–Նախիջևան գազատարը կկառուցվի` ի շարունակություն Իգդիր քաղաք տանող գազատարի, որը TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելակետն է։ Այն կսկսվի Իգդիրից և կավարտվի Սադարակում, թուրքական հատվածը կկազմի 85կմ», – ասել է Դյոնմիզը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ։
Նրա խոսքով, գազատարով գազի մատակարարումները նախատեսվում են տարեկան 500մլն խմ ծավալով, գազատարի թողունակությունը կկազմի օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր։
«Առաջիկայում կառուցվող այս գազատարի շնորհիվ Նախիջևանի բնակիչներն այլևս գազի հետ կապված խնդիրներ չեն ունենա, իսկ Թուրքիան ավելի շատ կապեր կունենա եղբայրական Ադրբեջանի հետ»,– ավելացրել է թուրք նախարարը։–0–