Ադրբեջանցիները սկսում են կառավարել հայ գերիների սոցցանցերի էջերն ու սերմանել ատելություն Հայաստանում և Արցախում (ՖՈՏՈ)
03.11.2020,
15:59
Ուշադիր եղեք.ադրբեջանցիները սկսում են կառավարել հայ գերիների սոցցանցերի էջերն ու սերմանել ատելություն Հայաստանում և Արցախում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:
Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:
«Հրապարակում ենք ևս մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով», – նշում է Թաթոյանը:–0–
Загружается новость ... "Лево"