Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՄԻՊ (ՖՈՏՈ)

13.01.2021, 18:29
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՖՈՏՈ
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՄԻՊ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ, Facebook–յան իր էջում գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանւժը:

«Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ», – նշում է Թաթոյանը:–0–