398.31
7.14
413.06
+27
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղ ու բանակցային գործընթացի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. Բլինքենը' Փաշինյանին

09:47
23 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:52
27 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել. պահանջվում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել. պահանջվում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն և ամերիկյան պատժամիջոցներ
14:49
26 Սեպտեմբերի 2022
«Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին այսօր Փարիզում». Փաշինյան
Փաշինյանը հայտնել է, որ անհամբեր սպասում է Մակրոնի հետ կարևոր բանակցություններին այսօր Փարիզում
23:28
25 Սեպտեմբերի 2022
Ընդդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ն Թուրքիային է փոխանցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկներին, ՀՀ-ից մեկնաբանում են
Ըննդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ՀՀ-ն Թուրքիային է փոխանցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մարտիկներին, ՀՀ-ից մեկնաբանում են
11:28
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր. Փաշինյանը ՄԱԿ–ի ԳԱ–ում դիմել է միջազգային հանրությանը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր. Փաշինյանը ՄԱԿ–ի ԳԱ–ում դիմել է միջազգային հանրությանը. ՎԻԴԵՈ
23:11
22 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին, կշարունակի աջակցել հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բայդենը՝ Փաշինյանին
ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին, կշարունակի աջակցել հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բայդենը՝ Փաշինյանին
22:33
22 Սեպտեմբերի 2022
ՀՀ ԱԳ նախարարը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ
ՀՀ ԱԳ նախարարը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ
22:29
22 Սեպտեմբերի 2022
Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
Էրդողանը հավելել է, որ  այդ հարցերը կքննարկի իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, դրանից կախված, քայլեր կձեռնարկեն
15:47
20 Սեպտեմբերի 2022
Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ՌԴ–ի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է
10:26
20 Սեպտեմբերի 2022
Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բայրամովի հետ հանդիպմանը ժամանակ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից.ՎԻԴԵՈ
11:34
19 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը
Բլինքենը խոսել է Ալիևի հետ և կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմը
21:08
18 Սեպտեմբերի 2022
ՀՀ նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լուսանկարվելով Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լուսանկարվելով Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ. ՖՈՏՈ
20:20
18 Սեպտեմբերի 2022
Սաղաթելյանն ասել է, թե ինչ են քննարկել Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ
Սաղաթելյանն ասել է, թե ինչ են քննարկել Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ