537.18
6.37
477.15
+10
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին

12:01
28 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանական զորքերի կողմից մի քանի հայ զինծառայողների բռնելու կապակցությամբ։ Այս մասին նշվում է նախօրեին տարածված ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդա Փրայսի հայտարարության  մեջ։

«Կոչ ենք անում երկու կողմերին այդ միջադեպի անվերապահորեն և խաղաղ կարգավորման։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, և հիշեցնում ենք Ադրբեջանին նրա ստանձնած միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների մասին` մարդասիրաբար վարվել բոլոր ձերբակալվածների հետ», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ–ն պրովոկացիոն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի ոչ սահմանագծված հատվածներով իրականացվող ցանկացած տեղաշարժ։

«Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքեր և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրապնդումն ու ականների տեղադրումը։ Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերաբազավորել ուժերն այն դիրքերում, որոնք նրանք զբաղեցրել են մայիսի 11–ին։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին վերաբազավորել ուժերն այն դիրքերում, որոնք նրանք զբաղեցրել են մայիսի 11–ին և ողջունում ենք այդ մտադրությունների մասին հայտարարությունները։ Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունն ու կստեղծեն տարածք շտապ կերպով սահմանի դեմարկացիային ուղղված խաղաղ բանակցային գործընթացի համար։ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել այդ ջանքերին», – նշվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ–ն նաև կոչ է արել կողմերին որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության երկարատև, քաղաքական կարգավորման հասնելու համար։

ՊՆ–ի հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար սահմանային գծում տեղակայել միջազգային դիտորդներ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:50
23 Նոյեմբերի 2021
«Կապրենք կտեսնենք». Փաշինյանը` «3+3» ձևաչափի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափում մասնակցության վերաբերյալ
21:18
23 Նոյեմբերի 2021
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը.ՎԻԴԵՈ
16:21
23 Նոյեմբերի 2021
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
15:07
23 Նոյեմբերի 2021
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
13:09
23 Նոյեմբերի 2021
ԱԳՆ. ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ԱԳՆ–ից հայտնել են, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
19:01
22 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:55
22 Նոյեմբերի 2021
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
17:11
20 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
00:20
20 Նոյեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ. ԼՐԱՑՎԱԾ
ԼՐԱՑՎԱԾ.Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ
00:00
20 Նոյեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հաստատել ուղիղ կապի գիծ միջադեպերը կանխելու համար
23:39
19 Նոյեմբերի 2021
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
13:52
19 Նոյեմբերի 2021
Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը.Փաշինյան
Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը