437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն և Հայաստանը քննարկում են համագործակցությունն էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների ոլորտում

21:07
12 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Թրեյսին վիրտուալ հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Այս մասին նշվում է ԱՄՆ դեսպանատան Facebook–յան էջում։

«Քննարկել է, թե ինչպես կարող են Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործակցել այն կարևորագույն հարցերի շուրջ, որոնք կնպաստեն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճին, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացմանը և էներգետիկ անվտանգության բարելավմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։



Էներգետիկ նախագծեր

2019թ.–ի հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության և էներգետիկայի հարցերով դեպարտապենտի ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգիռ է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտորի կառուցման հարցում։

ԱՄՆ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ էներգետիկայի ոլորտում և միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցում։

Հայաստանը հրաժարվեց ռուսական վարկից

Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվում է 300մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի մի մասից, որը տրամադրվել է հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի արդիականացման համար (2015թ.–ի փետրվարի 5–ի համաձայնագրի համաձայն)։
2019թ.–ի ապրիլին հայկական կողմը դիմել էր ՌԴ ֆինանսների նախարարությանը` առաջարկելով նախագծի շուրջ իրականացվող աշխատանքների ուշացման ֆոնին երկարաձգել վարկի ժամկետն ու տեղափոխել փոխառության մարման սկիզբը` 2019թ.–ի դեկտեմբերի 31–ից 2021թ.–ի դեկտեմբերի 31–ը, սակայն դա տեղի չունեցավ։

Պապիկյանի խոսքով, այս պահին ռուսական վարկից չօգտագործված է մնում 107 մլն դոլար։

Հունիսի 11–ին ՀՀ կառավարությունը հաստատեց 63,2մլրդ դրամի չափով բյուջետային վարկի տրամադրումն այդ նպատակներով։ Նախատեսվել է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել