538.95
6.44
480.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ի Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը

10:49
05 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան սպառազինություն և ռազմական տեխնիկա մատակարարելը։

Այս տեղեկությունները նախօրեին ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերի օգնական Քլարք Քուփերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Կա Թուրքիային վաճառքների (զենքի) հետպահում Կոնգրեսի կողմից, այո», – լակոնիկ նշել է Քլարք Քուփերը։

Այլ մեկնաբանություններ նա չի արել։

Օգոստոսին Defense News ամերիկյան պարբերականը տեղեկացրել է, որ ԱՄՆ իշխանության օրենսդրական ճյուղը ոչ հրապարակային արդեն մոտ երկու տարի արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքի բոլոր խոշոր պայմանագրերի իրականացումը։ Կոնգրեսի անդամներն արել են այդ քայլը` փորձելով Թուրքիայի նկատմամբ գործադրել լրացուցիչ ճնշում` ստիպելու նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից, նշվում է հրապարակման մեջ։

Ռուսաստանն ու Թուրքիան 2017թ.–ին կնքել են Մոսկվայի կողմից Անկարային С-400 համալիրների մատակարարման պայմանագիր։ Թուրքիան ՆԱՏՕ–ի երկրներից առաջինն է ՌԴ–ից ձեռք բերել այդ համակարգերը։ Անկարայի որոշումը կտրուկ արձագանքի է արժանացել ԱՄՆ–ի և դաշինքի կողմից։ ԱՄՆ–ն չի դադարում փորձել հասնել նրան, ով Թուրքիան հրաժարվի ռուսական զենիթահրթիռային համակարգերից։ Այս կապակցությամբ Թուրքիան ճնշման չի ենթարկվում և չի ազատվում է С-400 –ից։ Վաշինգտոնն Անկարային հանել է F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչ–ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից։ Բացի այդ, ԱՄՆ–ն սպառնում է Թուրքիային С-400–ի գնման համար ներդնել մի շարք միակողմանի պատժամիջոցներ, սակայն չի շտապում կատարել այլ քայլերը, քանի որ մտավախություն ունի ՆԱՏՕ–ի առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա սրացման կապակցությամբ, իսկ Անկարան զգուշացնում է, որ անպատասխան չի թողնի նման սահմանափակումների կիրառումը։

Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հոկտեմբերին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել С-400–ից, չնայած ԱՄՆ–ի կողմից գործադրվող ճնշումներին։ Նա նաև հերքել է պատժամիջոցների կիրառման սպառնալիքներն ու առաջարկել է ԱՄՆ–ին դադարեցնել սպառնալ դրանցով Թուրքիային։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
25 Նոյեմբերի 2021
Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտնել է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար
13:05
25 Նոյեմբերի 2021
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
21:11
24 Նոյեմբերի 2021
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
21:50
23 Նոյեմբերի 2021
«Կապրենք կտեսնենք». Փաշինյանը` «3+3» ձևաչափի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափում մասնակցության վերաբերյալ
21:18
23 Նոյեմբերի 2021
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը.ՎԻԴԵՈ
16:21
23 Նոյեմբերի 2021
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
15:07
23 Նոյեմբերի 2021
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
13:09
23 Նոյեմբերի 2021
ԱԳՆ. ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ԱԳՆ–ից հայտնել են, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
19:01
22 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:55
22 Նոյեմբերի 2021
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
17:11
20 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն հաստատել է Փաշինյան–Ալիև հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
00:20
20 Նոյեմբերի 2021
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ. ԼՐԱՑՎԱԾ
ԼՐԱՑՎԱԾ.Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15–ին ու հաստատել ուղիղ կապի գիծ