ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Սենատի հատկացումների կոմիտեն միաձայն հավանություն է տվել սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վանի ներկայացրած փոփոխություններին, որոնք վերաբերում են Հայաստանին լրացուցիչ միջոցների տրամադրմանը` հետագա ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների համար։ Այս մասին նշվում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կայքում։
Ֆինանսական օգնությունը տրամադրվում է` ի հավելումն արդեն հաստատված 17,6 մլն դոլարի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլարը` թմրանյութերի ապօրինի շրջանառության, 600 հազար դոլարը` միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման ու 1 մլն դոլարը` զինված ուժերի ֆինանսավորման համար։
ԱՄՆ Սենատը ևս մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի «ձգձգող հակամարտության» կապակցությամբ և աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։–0–