ԱԽ քարտուղարը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնականի հետ

29.04.2022, 21:22
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնականի հետ
ԱԽ քարտուղարը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնականի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ երկուշաբթի՝ մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Загружается новость ... "Лево"

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող» - ասել է Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում՝հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշել է Գրիգորյանը:

Մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Գրիգորյանի և Հաջիևի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Բրյուսելում՝ ԵՄ հովանու ներքո: Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը, «հանդիպումը միտված էր ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծմանը»:

Մի քանի օր անց՝ ապրիլի 6-ի, Եվրախորհրդի նախագահի Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացավ եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:-0-