ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 21-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտներին, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին»,- նշվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում