ԱԽ քարտուղարը Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը

11.01.2024, 14:56
Արմեն Գրիգորյանը  Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
ԱԽ քարտուղարը Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ՄԱԿ–ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Պասկալ Կրիստին Բերիսվիլը հայտնել է, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» շուրջ հանդիպումը տեղի կունենա հունվարի 14–ին Դավոսում։–0–