ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայկական ԶԼՄ–ներին։
Նա նշել է, որ այդ կետը նշված է նաև կառավարության ծրագրում։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը», – ասաց Հունանյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում