ԱԳՆ-ն տարօրինակ է անվանել Բաքվի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը
04.02.2022,
10:37
ԱԳՆ-ն տարօրինակ է անվանել Բաքվի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տարօրինակ է անվանել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է, և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ», - ասել է Հունանյանը:
Նա նշել է, որ Փաշինյանը, գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում:
«Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են, և հույս ունենք՝ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը», - ավելացրել է Հունանյանը:-0-