ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն չունի տեղեկատվություն մայիսի սկզբին Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին։
Ավելի վաղ, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կան պլաններ Բրյուսելում մայիսի սկզբին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
«Այս պահին նման հանդիպման անցկացման մասին տեղեկատվություն չկա», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։–0–