«44-օրյայի մեծ մասը չի կռվել», «Մի խփեք», «Չեմ խփում». Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)

18.04.2025, 12:59
«Չեմ խփում, խփողը դուք եք»․ Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ․ ՎԻԴԵՈ
«44-օրյայի մեծ մասը չի կռվել», «Մի խփեք», «Չեմ խփում». Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոսի–Արմենիա/․ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, այսօր լրագրողներին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«44 օրյայի մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ է արել, մի մասը տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն։ Մնացածն էլ կտեսնեք դատական պրոցեսներից», – ասաց Սուքիասյանը։ 

Նա անդրադարձավ նաև նախօրեին արված սկանդալային հայտարարությանն այն մասին, թե 2023թ․–ին Արցախում զոհեր չեն եղել, ընդամենը 10 մարդ է զոհվել։ 

Սուքիասյանը նշեց, որ սխալվել է, ինչի համար արդեն հայտարարություն է տարածել ու ներողություն խնդրել։ 

Խոսափողին չխփելու լրագրողի խնդրանքին ի պատասխան՝ Սուքիասյանը բորբոքված նշեց. «Ես չեմ խփում, խփողը դուք եք»։ 

«Իհարկե, մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք՝ արդյո՞ք Արցախում բնակվող 150 000-ը, որ որ պետք է պաշտպաներ իր սահմանները, նրանք ինչքան են զոհվել, Հայաստանից ինչքան: Երբ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի, դրա համար էլ ասում եմ՝ շատերը չեն կռվել»,-ասաց նա: