44–օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

04.02.2025, 11:29
Փաշինյանը կարծում է, որ 44–օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․ ՎԻԴԵՈ
44–օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 44–օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ մենք ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, հայտարարել է Փաշինյանը։

«Մմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել և եկել այն եզրահանգման, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել, և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա», – հայտարարել է Փաշինյանը Վաշինգտոնում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը կարծում է, որ «որոշակի հանգամանքների բերումով» Հարավային Կովկասի տարածաշրջանում մեծ նեգատիվ է ձևավորվել Հայաստանի նկատմամբ։

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ նեգատիվը կառավարել։ Ընդ որում այս նեգատիվը կառավարելու մի քանի մոտեցում և տարբերակ կա։ Իմ կարծիքով, մենք ճիշտ ենք վարվում, որ փորձում ենք այդ նեգատիվը կառավարել առավելագույնս հավասարակշռված ձևերով, առանց էմոցիաներին տրվելու, հակառակ դեպքում այդ նեգատիվը շատ արագ կարտահայտվի», – ասել է նա։

Նրա կարծիքով, տառապանքների և կորուստների գնով ստացված հնարավորությունն օգտագործելու, Հայաստանի հարատևության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավիճակ, որի դեպքում «մենք մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների միջավայրում կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության»։

«Սա չի նշանակում, որ մենք տարբեր դաշինքներ, ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համագործակցություն չպետք է ունենանք», – ասել է Փաշինյանը։