411.99
4.03
390.88
+26
Եղանակը Երևանում
Հայ

«3+3» ձևաչափը պետք է պոզիտիվ ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում. ՌԴ դեսպան

13:16
13 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «3+3» ձևաչափը պետք է պոզիտիվ ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում, հայտարարեց ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում։

Դեկտեմբերի 10–ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի դիվանագետները Մոսկվայում «3+3» ձևաչափով նիստի ժամանակ քննարկել են համագործակցության հեռանկարներն ու հակազդությունը տարածաշրջանի ընդհանուր սպառնալիքներին, ինչպես նաև հետաքրքրություն են հայտնել, որպեսզի Վրաստանը միանա համատեղ աշխատանքին։

«Սա հնարավորություն է քննարկելու այն հարցերը, որոնք հետաքրքրում են բոլորին։ Մենք տեսնում ենք այս ձևաչափի ավելացված արժեքը նրանում, որպեսզի երկխոսության, կարծիքների փոխանակման հնարավորություն տանք այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են տարածաշրջանի բոլոլր երկրներին։  Տեսնում ենք, որ ձևաչափը պետք է պոզիտիվ ավելացնի տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններում» ,– ասաց Կոպիրկինը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա»–ի հարցին։

Անդրադառնալով այն հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ–ռուսական հարաբերությունների վրա` Կոպիրկինը նշեց, որ և′ Ռուսաստանի, և′ Հայաստանի համար դա փոխգործակցության և համագործակցության ուղղություններից, տարածքներից մեկն է։

Ղարաբաղի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» ձևաչափի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել են այս նախաձեռնությունը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել այդ տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց առաջարկում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների սեփական ձևաչափը` խաղաղությանն աջակցելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից