639.32
7.16
525.45
+2
Եղանակը Երևանում
Հայ

17 քաղաքական կուսակցություններ նախատեսում են վաղը հանրահավաք կազմակերպել, ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ

18:04
10 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի 17 քաղաքական կուսակցությունների խորհուրդը երեքշաբթի հայտարարել է, որ նոյեմբերի 11–ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպվելու։

Նրանք հայտարարել են հավաքական միասնականության անհրաժեշտության մասին և խոստացել են ներկայացնել ելք ստեղծված իրավիճակից։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։

Загружается новость ... "Лево"

«Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց», – նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Եռակողմ հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով, տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ենթադրում է նաև փախստականների վերադարձ տարածաշրջան:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածք` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Պետք է տեղի ունենա «ռազմագերիների, այլ կալանավորվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Ռուսաստանի Սահմանապահ ծառայության [ԱԴԾ] մարմինների օժանդակությամբ:

Ռուսաստանի ղեկավարն ակնկալում է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և ամբողջական ձևաչափով կարգավորման համար արդար հիմքի վրա և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի համար»:-0-
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:29
13 Հունվարի 2021
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՖՈՏՈ
16:59
13 Հունվարի 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
16:10
12 Հունվարի 2021
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը կգլխավորի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը
11:44
12 Հունվարի 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
22:23
11 Հունվարի 2021
Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան
21:33
11 Հունվարի 2021
Հրապարակվել է Պուտին–Փաշինյան–Ալիև հայտարարության ամբողջական տեքստը
Ի՞նչ հայտարարություն են այսօր ստորագրել Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը, Կրեմլը հրապարակել է ամբողջական տեքստը
16:47
11 Հունվարի 2021
Պուտին. սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ)
Պուտինն ասել է, որ սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ
16:35
11 Հունվարի 2021
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը. ՎԻԴԵՈ
15:30
11 Հունվարի 2021
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը (ՈւՂԻՂ)
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը. ՈւՂԻՂ
12:45
11 Հունվարի 2021
ՀՀ վարչապետը ժամանել է Մոսկվա (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա.ՖՈՏՈ
15:03
10 Հունվարի 2021
Հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում. վարչապետի խոսնակը` մոսկովյան հանդիպման օրակարգի մասին
Հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում. վարչապետի խոսնակը` մոսկովյան հանդիպման օրակարգի մասին
14:29
10 Հունվարի 2021
Վաղը Մոսկվայում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները, ի՞նչ են քննարկելու
Վաղը Մոսկվայում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները, ի՞նչ են քննարկելու