ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:-0-