ՎԶԵԲ–ն անփոփոխ է թողել Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը, բայց նշել է աշխարհաքաղաքական ռիսկերը հեռանկարների համար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհաքաղաքական անորոշությունը էական ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսական հեռանկարի համար, ինչը կարող է ազդել դրա վրա երկու ուղղություններով էլ, հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։
«Մի քանի տարվա բացառիկ աճից հետո ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն: Կանխատեսում ենք, որ իրական ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 6․2%, իսկ 2025 թվականին՝ 4․8%, որը մոտ է Հայաստանի երկարաժամկետ պոտենցիալ աճի տեմպերին», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Ֆալչետտի խոսքով, Ուկրաինայում պատերազմով պայմանավորված կապիտալի ժամանակավոր հոսքերն անհետացել են, սակայն փախստականների կարիքները բավարարելու և ազգային պաշտպանությունը ուժեղացնելու համար պետական ծախսերի ավելացումը մասամբ փոխհատուցել է այդ ազդեցությունը:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,5-5,8 տոկոսի սահմաններում։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճն ամրագրված է 5,6 տոկոսի չափով։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոս։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։
Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։