575.37
6.62
485.18
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն պետք է դառնան նախարարություն և հաշվետու լինեն խորհրդարանին, ոչ թե բացառապես վարչապետին. Մարուքյան

14:57
17 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներկա իշխանությունները պետք է անհապաղ գնան կառավարության վերակառուցվածքայնացման` ուժային գերատեսչություններին վերադարձնելով նախարարությունների կարգավիճակ, հինգշաբթի ԱԺ–ում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեր խմբակցությունը միանշանակ աջակցում է կառավարության կառուցվածքի օպտիմալացմանը, սակայն մինչև հիմա բացակայում է նման օպտիմալացման անգամ տեսլականը», – ասաց նա` փաստելով, որ գործադիր իշխանության կառուցվածքը բավականին ուռճացված է։

Загружается новость ... "Лево"

Մարուքյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան առանձին նախարարություններ, որոնք, իչպես ընդունված է խորհրդարանական իշխանավարմամբ երկրներում, հաշվետու կլինեն խորհրդարանին, այլ ոչ թե բացառապես վարչապետին։

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ուժային մարմինները բերել էր իր վերահսկողության տակ, հետո Հայաստանը դարձել է կիսանախագահական, իսկ դրանք մնացել են պառլամենտի վերահսկողութոյւնից դուրս, հետո Հայաստանը պառլամենտական երկիր է դարձել, նախորդ իշխանությունները չեն ուղղել դա, իսկ հեղափոխական իշխանությունը եկել ու ասում է՝ ոնց որ մեզ պետք է», – ասաց Մարուքյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ նախարարությունները միանշանակ ենթակա են վարչապետին, սակայն կառավարությունը խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում հաշվետու է խորհրդարանին, հետևաբար, ներկա իշխանություններն առանց մտավախությունների կարող են գնալ գործադիր իշխանության վերակառուցվածքայնացման։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:27
07 Օգոստոսի 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը