Տոնոյան. Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը տարածքներ չի «ազատագրել»

12.11.2018, 21:01
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի տարածք «չի ազատագրել»:
 Տոնոյան. Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը տարածքներ չի «ազատագրել»
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի տարածք «չի ազատագրել», երկուշաբթի ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը մամուլի ասուլիսում։

Ադրբեջանական զինված ուժերը հունիսի 30–ին և հուլիսի 1–ին Նախիջևանի ուղղությամբ փորձել են դիրքերի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին իրականացնել այդ գործողությունները։ Հայկական կողմի գնդակոծման հետևանքով ամբողջովին ոչնչացվել և այրվել է հակառակորդի դիրքերից մեկը։

Օգոստոսի 13–ին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքներին։

Загружается новость ... "Лево"

«Ադրբեջանի զինված ուժերն առաջ են անցել, բայց այդ տարածքը եղել է դիրքերի միջև, ընդ որում` Նախիջևանի տարածքում, որը երբեք չի եղել Հյաաստանի զինված ուժերի զինված ուժերի վերահսկողության ներքո»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, հայ զինծառայողները հաջողությամբ անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկել` նման տեղաշարժերի պատճառով հնարավոր առավելությունները չեզոքացնելու համար։

Տոնոյանը նաև նշեց, որ աշխատանք է տարվում քաղաքացիական բնակչության հետ, որ նմանատիպ տեղաշարժերը չընկալվի որպես սպառնալիք, այլ մարդիկ հասկանան, որ հնարավոր ռիսկերը հայկական կողմը նվազագույնի է հասցրել։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պատմական հայկական տարածք է, այսօր համարվում է Ադրբեջանի էքսկլավ և ունի ինքնավար պետության կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում։ -0-

-