632.79
7.15
519.83
+15
Եղանակը Երևանում
Հայ

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post

14:54
23 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ է խոսվում հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին: «Պատճառն այն է, որ հրեական պետությունը, որը տուն դարձավ նրանց համար, ովքեր ականատեսը եղան իրենց 6 միլիոն հայրենակիցների ոչնչացմանը նացիստների կողմից, դեռևս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի»,- գրում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը նշում է՝ կան դրական ազդակներ, որ այս տարի ի վերջո Սպիտակ տան ղեկավարը՝ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեպետ այդ քայլը լարելու է հարաբերություններն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ինչպես ԱՄՆ պարագայում, այնպես էլ Իսրայելի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելը մինչ օրս մեծամասամբ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու հեռանկարով:

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ 2018 թվականին խորհրդարանական Թամար Զանդբերգն առաջ էր քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, սակայն այն հանդիպեց Իսրայելի կառավարության դիմադրությանը և չընդունվեց: Հետագայում նման նախաձեռնություններով հանդես եկան նաև պատգամավորներ Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը, սակայն դրանք ևս աջակցություն չստացան:

«Ավանդաբար, բացատրությունը, թե ինչու է Իսրայելը ձախողում այս հարցում, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը ցանկանում է հնարավորություն թողնել բարելավելու կապերը Թուրքիայի հետ, որն իր ակնհայտ նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Սա ակնհայտ երևաց նախորդ աշնանը, երբ Իսրայելը զենքեր մատակարարեց Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում էր հայերի դեմ:

Մինչդեռ մեկը չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Այո, Իսրայելն ունի աշխարհաքաղաքական հաշվարկներ, և դրանք չպետք է անտեսվեն, սակայն այն ունի նաև բարոյական պարտք, որից չպետք է պարզապես ազատվի: Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով՝ հրեաները պատասխանատվություն ունեն կանգնել մյուս ժողովուրդների կողքին, ովքեր նման կոտորածներ են տեսել»,- ասվում է իսրայելական պարբերականի խմբագրականում:

The Jerusalem Post-ը նշում է, որ ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Եվ կարիք չկա վախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը «հակասեմիթական խառնակչի վարք է դրսևորում Մերձավոր Արևելքում»:

«Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի այն»,- եզրափակում է հոդվածը The Jerusalem Post-ը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ
20:30
04 Մայիսի 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար