Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար
05.11.2024,
11:28
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար»,-նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր տվել։

