ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին hեռացրել է խմբակցության կազմից

11.12.2024, 21:29
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից

ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին hեռացրել է խմբակցության կազմից

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ որոշում է կայացվել Հակոբ Ասլանյանին հեռացնել խմբակցության կազմից։

«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարեց, որ սառեցնում է իր համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։